«Չորրորդ իշխանություն». ՀՅԴ–ն յոթ երգ ունի, յոթն էլ սահմանադրական փոփոխությունների մասին


08:45 , 14 փետրվար, 2015

«Ներքաղաքական իրավիճակի մասին Սերժ Սարգսյանի ելույթը երեկ քննարկման առարկա էր դարձել նաև ՀՅԴ-ում:

Նիստից հետո բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պատերազմին, նախ ասել էր, թե «առճակատումը պատերազմ չէ», այնուհետև՝ որպես իրավիճակից դուրս զալու ելք նշել է սահմանադրական փոփոխությունների անցկացման ահնարժեշտությունը։

«Համոցված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը»,-ասել է նա:

Սա, թերևս, այն դեպքն է, երբ մարդ չգիտի անհեթեթությունների այս շարանը լսելուց հետո ծիծաղի, թե լաց լինի»,–գրում է թերթը։