Մանկապարտեզ է ռմբակոծվել


17:48 , 13 փետրվար, 2015

Yerevannews.am-ը գրում է․

Դոնեցկի Կիրովի շրջանում մանկապարտեզ է ռմբակոծման ենթարկվել, ինչի հետևանքով վիրավորվել է աշխատակիցներից մեկը, ով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Gazeta.ru-ն:

Արկն ընկել է մանկապարտեզի տարածքում գտնվող զբոսայգում:

Բեկորները տարածվել են մի քանի շենքերի վրա, կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել են դռներն ու պատերը: Հաստատությունում ռմբակոծման ժամանակ երեխաներ չեն եղել: