Ի՞նչն էր խանգարում Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդում իր՝ 6 ամիս շարունակ չլինելու փաստն օրինականացնել


16:05 , 13 փետրվար, 2015

Ի՞նչն էր խանգարում Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդում իր՝ 6 ամիս շարունակ չլինելու փաստն օրինականացնել: Ինչո՞ւ դիմում չէր գրում այդ պաշտոնից հրաժարվելու մասին, քանզի Ծառուկյանի թվարկած որոշակի հարցերի շարք հենց այդ խորհրդում քննարկվում են, ու որոշումներ են կայացվում: Պաշտոնապես դուրս չգալը, խնդրանքին անսալով, ենթադրում է պատշաճ մասնակցություն, ապա թե ոչ` դիմումի համաձայն ազատում պարտականություններից: