Կարապետյաններն օգտակար են լինելու սեփական նախաձեռնությամբ


12:13 , 13 փետրվար, 2015

Կարապետյանները օգտակար են լինելու սեփական նախաձեռնությամբՊարզաբանում

Կարապետյաններն օգտակար են լինելու սեփական նախաձեռնությամբ։

Երեկ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն տարածվեց, թե իշխանություններին հաջողվել է համոզել Սամվել Կարապետյանին՝ առաջիկայում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Հարկ ենք համարում հայտնել, որ նշյալ տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Կարապետյանների ընտանիքը տարիներ շարունակ իր համեստ ներդրումներն է ունեցել Հայաստանում՝ առանց, այսպես կոչված, համոզելու անհրաժեշտության: Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս և այսուհետ ևս իրենց հնարավորությունների շրջանակներում օգտակար են լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ