Ֆեյսբուքում իրար ծամելու փոխարեն գործ արեք


17:05 , 12 փետրվար, 2015

Հարց ՀՀ մի քանի խոշոր կուսակցության անդամներին, ովքեր կուսակցության ներսում «եղանակ» են փոխում կամ ում խոսքը գրոշի արժեք ունի:
Լավ չէ՞ր լինի՝ աթոռակռիվ անելու ու ֆեյսբուքում իրար ծամելու փոխարեն կիսել աթոռն ու գործ անել, կամ չեք կարողանում կիսել էդ աթոռը, առանց աթոռի գործ արեք, չէ՞ որ, ըստ ձեզ, մտածում եք միայն Հայաստանի բարգավաճման, հանրապետական պետության, օրենքի գերակայության և այլ նման բաների մասին: Բազմիցս բոլորդ էլ ապացուցել եք, որ մտածում եք ոչ թե երկիր շենացնելու մասին, այլ աթոռի նստելու ու մսխելու կամ հարկերից խուսափելու մասին: