ԻՊ ահաբեկչական խմբակցությանն անդամակցելու մեղադրանքով ավելի քան 20 հոգի ձերբակալվել են Ադրբեջանում


10:54 , 12 փետրվար, 2015

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացի, 1995 թվականին ծնված Ռոշան Միքաելովն ահաբեկչական ԻՊ խմբակցությանն անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: Միքաելովին մեղադրել են Ադրբեջանի դատական օրենսգրքի 274-րդ` դավաճանություն Ազգային անվտանգության հոդվածով:
Նշելի է, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույն մեղադրանքով արդեն 26 կասկածյալ է ձերբակալվել ու հարցաքննվում են անվտանգության ուժերի միջոցով: