Fact.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ապրիլի 24-ին այցելելու է Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Այս մասին հաղորդում է կանադական «Հորիզոն» շաբաթաթերթը:
Թուրքիայում թագուհու անվտանգությունն ապահովելու համար մեծ միջոցներ են ձեռնարկվում: Նախատեսվում է բազմաթիվ օտարերկրացիների մասնակցություն Թուրքիայում ապրիլի 24-ին և 25-ին անցկացվող միցոցառումներին, ինչի պատճառով Թուրքիայի շատ քաղաքացիներ հնարավորություն չեն ունենալու մասնակցել միջոցառումներին: