Կոտայքի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել


22:03 , 11 փետրվար, 2015

Orer.am-ը գրում է.

Կոտայքի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1969թ. ծնված Դերենիկ Հ.-ն: Դերենիկ Հ.-ն հունվարի 24-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի գ և դ (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը) և 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքներով: