Ալեք Մանուկյանի սրճարաններից մեկի մոտ նռնակ է հայտնաբերվել


17:14 , 11 փետրվար, 2015

Yerevannews.am-ը գրում է․

Փետրվարի 10-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի մոտ նռնակ է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը սրճարանի հարևանությամբ հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: