ԱՄՆ-ն թուրքական Ինջերլիկը փոխարինում է քրդական Էրբիլով


14:50 , 11 փետրվար, 2015

Վերջին լուրերի հավաստմամբ՝ ԱՄՆ-ն համաձայնության է եկել Իրաքի Ինքնավար Քուրդիստանի իշխանությունների հետ՝ Էրբիլի ռազմաօդային կայանը դաշնակից պետությունների կողմից շահագործման ենթարկելու ուղղությամբ:
Ըստ երևույթին, ԱՄՆ-ին ավելի ձեռնտու է քուրդական Էրբիլի ռազմակայանն օգտագործել, քան Թուրքիայում տեղակայված Ինջերլիկը, որտեղ միշտ դեմհանդիման են լինում թուրքական իշխանության քմահաճույքներին:
Այս պահին ԱՄՆ F 16 և F 18 ռմբարկուները տեղափոխվել են Էրբիլ: Չնայած Էրբիլն իր հնարավորություններով զիճում է Ինջերլիկին, բայց Արևմուտքը դանդաղ տեմպերով Էրբիլն ընտրում է իր ռազմական կենտրոն: