Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը


17:59 , 10 փետրվար, 2015

Այսօր մեր երկրի ազգային անվտանգության տեսանկյունից բավական մտահոգիչ երևույթ համարվող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացման խոչընդոտներն են: Փորձը ցույց է տալիս, որ տարբեր ընկերությունների կողմից թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հայտարարվող մրցույթները կրում են առավելապես ձևական բնույթ, և պաշտոնում նշանակումը կատարվում է բնավ ոչ իրական մրցույթի արդյունքներով:

Կոչ եմ անում մեր օրենսդիրներին գործնական քայլեր իրականացնել այս ոլորտում կատարյալ բարձիթողի վիճակը մեղմելու ուղղությամբ: Եթե կառաջանա համապատասխան օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու հարցերում մասնագիտական աջակցության անհրաժեշտություն, սիրով պատրաստ եմ օժանդակել: