Շարքային ոստիկանից մինչև ՃՈ սպայական 1-ին գումարտակի հրամանատար, հիմա էլ` նոր ծառայություն. Արսեն Արշակյան


11:49 , 10 փետրվար, 2015

Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանր ու թեթև է արել, մտովի պատկերացրել՝ արդյո՞ք կարող է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով: 
Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը: Հավատարիմ մնալով սկզբունքներիս՝ համեստ ներդրում եմ ունեցել համակարգի կայացման հարցում: Շարքային ոստիկանից մինչև ՃՈ սպայական 1-ին գումարտակի հրամանատար, դժվարին և ուսանելի ճանապարհն անցել եմ պատվով` նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը: 
ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի հրամանով ծառայության եմ անցել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության փրկարար ուժերի վարչությունում: Նույնքան պատասխանատու ծառայություն, որքան և ոստիկանության համակարգում էր: Հուսով եմ՝ կարդարացնեմ բոլոր սպասելիքները: 
Հետաքրքիր զուգադիպությամբ 16 տարի առաջ նույն օրն ընդունվեցի ոստիկանության համակարգ: 
«Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն»: Սա ԱԻՆ համակարգի ծառայողների կարգախոսն է: Համալրելով իմ գործընկերների շարքերը՝ հուսով եմ՝ արժանի կլինեմ այդ կարգախոսով առաջնորդվելու պատասխանատվությանն ու փրկարարի բարձր կոչմանը: