«Չորրորդ իշխանություն». Երկրում ինչ լինում է իրենք ասում են՝ Սահմանադրությունն է պատճառը, պիտի անպայման փոխենք


08:30 , 10 փետրվար, 2015

«Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Աբտակ Խաչատրյանի ծեծին՝ ղաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «Այո, հենց Սահմանադրությունն է պատճառը, ռր իրավիճակն այսպիսին է», որովհետև «Հայաստանում վխտում են զինված, անօրինական խճբավորումները», եւ դրանց դեմ պայքարը կարելի է միայն սահմանադրական փոփոխություններով:

«ՉԻ» - Հիշո՞ւմ եք, չէ՞, հին անեկդոտը։ Վարսավիրին հարցնում են «ռակը ինչի՞ց ա առաջանում», ասում է «տանը թրաշվելուց»: Հիմա դաշնակցությունը մոտավորապես այդ վարսավիրի վիճակում է հայտնվել. երկրում ինչ լինում է իրենք ասում են՝ Սահմանադրությունն է պատճառը, պիտի անպայման փոխենք: Կարծես թե գործող Սահմանադրությամբ ապօրինի զինված բանդաներին թույլատրվում է մարդ ծեծել, իսկ ոստիկանությանը խստիվ արգելվում է պայքարել այդ բանդաների դեմ»,–գրում է թերթը։