Արտակ Խաչատրյանի հետ կատարվածը և ընդդիմադիրների հետ կատարված մնացած բռնությունները ոչ ԲՀԿ-ՀՀԿ, ոչ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների շրջանակներում չեն:
Դրանք մարտահրավեր են հասարակությանը, իրենց կյանքով ապրող, ապաքաղաքական, սովորական քաղաքացիներին:
Բռնության մշակույթը, որ դարձել է մեր կյանքի անբաժան մասը, լավագույնս վկայում է իշխանությունների քաղաքական ռեսուրսի լիակատար սպառման մասին:
Ապաշնորհ կառավարում, խորացող կոռուպցիա, աղքատացող երկիր, ցամաքող ռեսուրսներ, տոտալ անվստահություն, բռնության մշակույթ:
Օբյեկտիվ, անխուսափելի պրոցես է: