Եթե որևէ ՀՀ քաղաքացի չի գիտակցում, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, ինձ համար առաջին դավաճանն է


20:53 , 8 հոկտեմբեր, 2012

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Եթե որևէ ՀՀ քաղաքացի չի գիտակցում այս պարզ սկզբունքը, նա ինձ համար առաջին դավաճանն է՝ հենց պետության ու ժողովրդի հանդեպ, հենց մեր երկրի անվտանգության ու զարգացման առաջին թշնամին է: