Ես ոչ մեկին չեմ ուզել վիրավորել, այլ ես եմ վիրավորվում, երբ որ 90-ականներ են շեշտում


00:15 , 8 փետրվար, 2015

Ժողովուրդ, մի հատ հանգստացեք ու հասկացեք, որ ես ոչ մեկին չեմ ուզել վիրավորել, այլ ես եմ վիրավորվում, երբ որ 90-ականներ են շեշտում: Վերջապես հայ եք, ոչ թե (թուրք)... Ես էլ եմ հայ և չի կարելի վատ ձևով արձագանքել: Ես ի նկատի չեմ ունեցել, թե ով է լավ երգում, թե` ով վատ: Ամեն մեկն իր լսողն ունի ու ամեն մեկն իր գործն է անում: Եթե ավելին եք ուզում ասեմ, շատերը փոքր էին տարիքով և չեն հիշում, ես ճանաչվել եմ 2000 թվին` ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ երգով, և ամբողջ Հայաստանի մարզերով և նրա սահմաններից դուրս շատ համերգներ եմ ունեցել, երբ ծերանոցներում ու զորամասերում բարեգործական համերգներին մասնակցում էի, այն ժամանակ, սոց ցանցեր չկային, որ լուսաբանեին.....