Մարդիկ, մի կարդացեք ուրիշների նամակները


18:50 , 7 փետրվար, 2015

Դա ավելի մեծ անբարոյականություն է, քան խաբելը, քցելը կամ թաքուն որևէ մեկի հետ քնելը: Մի կարդացեք: Տեսնում եք՝ բաց է, տեսնում եք՝ ձեր առջև նամակներ են, շրջանցեք, փակեք ու անցեք ձեր գործին: Այդ պարագայում ձեր հայրը/մայրը, քույրը/եղբայրը, ընկերը/ընկերուհին և ամենակարևորը՝ կինը/ամուսինը ՈւՐԻՇ մարդիկ են: Այո, իրենք ձեր ընտանիքի անդամներն են, ձեր սիրելիներն են, բայց այդ հարթակում ՈՒՐԻՇ ԵՆ...