Ճիշտ ժամանակն է վիրավորանքն ապաքրեականացնող օրենքը վերանայելու և վիրավորանք հասցնողներին քրեական պատասխանատվության ենթարկելու


17:58 , 7 փետրվար, 2015

Իսկապես զզվելի է, երբ ակտիվիստի են առևանգում: Զզվելի է, երբ ծեծում են, բայց զզվելի է նաև հայհոյանքը. մեզանում մարդու տեսակետները քննադատելու կամ այդ տեսակետներին հակադրվելու փոխարեն շատ հաճախ շատերն անձնական վիրավորանքներ են հասցնում դիմացինին՝ չհասկանալով կամ միգուցե և հասկանալով, որ այն կարող է հանգեցնել ծեծի, առևանգման և էլի մի շարք զզվելի երևույթների: Նման երևույթներից խուսափելու համար պետք է քաղաքակիրթ բանավեճի ճանապարհով գնալ կամ հրաժարվել հասարակական-քաղաքական ակտիվությունից:

Ի դեպ, ճիշտ ժամանակն է վիրավորանքն ապաքրեականացնող օրենքը վերանայելու և վիրավորանք հասցնող մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու: Վստահ եմ՝ նման պարագայում շատ շատերն իրենց կեղտոտ բերանները փակ կպահեն: