Սմիթը ցանկանում է տիրանալ Աբրահամի գոտուն


00:14 , 7 փետրվար, 2015

arthur3Sports.am-ը գրում է․

Բրիտանացի գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Փոլ Սմիթը եւ նրա մարզիչը կարծում են, որ նույն քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մենամարտը ժամանակից շուտ կավարտվի:

«Գիտեմ, ես նրան նոկաուտի կենթարկեմ: Հավատում եմ դրան: Ես ցանկացածին հաղթելու համար բավականին ուժ ունեմ: Հավատում եմ իմ հաղթանակին: Մրցավարները պարզապես հաղթանակն ինձ չտվեցին: Այս անգամ ես կհաղթեմ: Նրան նոկաուտի կենթարկեմ եւ չեմպիոնական գոտին կտանեմ Գերմանիայից»,_ Սմիթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Բրիտանացոււ մարզիչը եւս հավատում է իր սանի հաղթանակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ