ՄԱԿ ԱԽ-ն կոչ է անում պայքարել «Բոքո հարամ»-ի դեմ


13:08 , 6 փետրվար, 2015

Երեկ` փետրվարի 5-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել առավել կոնկրետ գործողություններ իրականացնել Արմ. Աֆրիկայի այն երկրների զինված ուժերին, ովքեր միավորվել են ընդդեմ իսլամիստական «Բոքո հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆրիկյան միությունը հայտարարություն էր տարածել Նիգերիայի, Չադի, Կամերունի, Նիգերի ու Բենինի միացյալ զորախումբ ստեղծելու մասին` իսլամիստական հիշյալ խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար: Նշենք, որ ամենայն հավանականությամբ հիշյալ միացյալ զուրախմբի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին ամիսներին բոքոհարամցիներն ավելի ինտենսիվ են դարձրել իրենց հարձակումները հիշյալ տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ «Բոքո Հարամ» իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունը պահանջում է Շարիաթի օրենքների մտցնում և Արևմտյան ցանկացած հոսանքի մերժում: