Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց իր մարտական կորուստն առաջնագծում


12:16 , 6 փետրվար, 2015

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց իր մարտական կորուստն առաջնագծում: Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության` զինծառայող, շարքային Աղաև Ֆարիդ Ռուֆաթ օղլուն մահացել է առաջնագծում փոխհրաձգության ժամանակ ստացած ծանր վիրավորումից: