Ինչո՞ւ Ուորլիքը չի պահանջում ազատ արձակել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով դատապարտվածին


04:51 , 6 փետրվար, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ ասել է, թե հայկական կողմից լարվածության թուլացմանը միտված քայլ կարող է դիտվել դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին ադրեջանական կողմին արտահանձնելը։

Արդյո՞ք պարոն Ուորլիքը նման վերաբերմունք կարող է դրսևորել նաև ԱՄՆ-ի նկատմամբ կատարված տեռորիստական հարձակումների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ։

Պարո՛ն Ուորլիք, ինչու՞ չեք պահանջում ազատ արձակել 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով առանց վաղաժամ ազատման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված Զաքարիաս Մուսսաուիին։