Իրանի առաջարկն Ադրբեջանին


03:44 , 6 փետրվար, 2015

Ադրբեջանական «Ազեր Նյուզ» օրաթերթը, վկայակոչելով Իրանի Էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիային, հայտնում է, որ իրանական կողմն Ադրբեջանին առաջարկել է այսուհետ երկկողմ առևտրատնտեսական գործարքներում օգտագործել սեփական ազգային արժույթները:
Ըստ Թայեբնիայի՝ Իրանը մի քանի երկրների հետ նման համաձայնագիր է կնքել ու ցանկանում է ևս մի քանի այլ երկրների հետ էլ կնքել նմանօրինակ համաձայնագրեր: