Սիրելի հայրենակիցներ, մի տրվեք ադրբեջանական լրտեսների սադրանքներին


01:32 , 6 փետրվար, 2015

Սիրելի հայրենակիցներ, մի տրվեք ադրբեջանական լրտեսների սադրանքներին, ինֆորմացիան ճշտեք՝ ով է գրել, նոր հրապարակեք:

Ադրբեջանական շատ կայքեր ու ֆեյսբուքյան ֆեյքեր են հայտնվել համացանցի հայկական տիրույթում, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և, դնելով ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊՆ ղեկավար անձանց նկարներն ու նրանց անուններով ստեղծելով ֆեյսբուքյան էջեր, հրապարակում են գրառումներ, որոնք իրականում ոչ մի պաշտոնատար անձ չի կատարել: Թշնամին մեզ հետ պատերազմական գործողությունների մեջ է ոչ միայն սահմաններում, այլ նաև համացանցում: Ինֆորմացիոն պատերազմը նույնպես լուրջ ու վտանգավոր բնույթ է կրում, ու այնտեղ պետք է լինել հնարավորինս զգույշ ու հավաստի: Զսպեք ձեր էքսկլյուզիվի մոլուցքը ու փորձեք, գոնե ՊՆ-ին վարկաբեկելով ու սահմանում կանգնած տղերքի կյանքը վտանգելով, չանել այդ ամենը: Լիքը ավելի ուրիշ բամբասանքների թեմաներ կան: Ամոթ է: