«Հեղափոխությունը մտածում են հանճարները, իրագործում՝ ֆանատները, վայելում՝ տականքները»:


23:08 , 1 մարտ, 2012

Այսօր մարտի մեկն է: Գարնան առաջին օրը: 2008 թվականի մարտիմեկյան խժդժությունների 5-րդ տարին:

Այնպես ստացվեց, որ գործի բերումով քայլում էի Ազատության հրապարակով և……………….Եվ հերթական միտինգն էր անցկացվում ՀԱԿ-ի կողմից: Հրապարակում հավաքված էին մարդիկ (ոմանք մեծ հաճույքով արևածաղիկ  էին «ըմբոշխնում», ոմանք pop-corn «վայելում», ոմանք ուղղակի կանգնած զրուցում էին, ոմանք մտահոգ դեմքերով այս ու այն կողմ քայլում, ոմանք ել ինձ պես ուղղակի անցնում էին՝ շտապելով իրենց գործերին): Մի քանի հոգի ակտիվորեն ծածանում էին հայկական եռագույնը, իսկ Նիկոլ Փաշինյանը հարթակից ինչ-որ բան էր գոռում:

Մոտավորապես մեկ ժամ անց հետ վերադարձա Ազատության հրապարակ: Այս անգամ ավելացել էին արևածաղիկ «ըմբոշխնող» և pop-corn«վայելող» մարդկանց թիվը, էլի մտահոգ անցորդներ և ուղղակի զրուցող մարդիկ, ավելացել էր շտապ օգնության մեկ մեքենա, իսկ Նիկոլ Փաշինյանի բղավոցը իր տեղը զիջել էր Արամ Սարգսյանի պաթետիկ ճառին:

Մեկ վայրկյան կանգնեցի և հեռվից նայեցի այդ ամենին ու տեսա լոկ ԱՄԲՈԽ և ուրիշ ոչինչ:

Հ.Գ. Ես ցավում եմ , որ մարտի մեկին անմեղ մարդիկ անմեղ զոհ գնացին: Ցավում եմ, որ այդ ժամանակ ո՛չ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ո՛չ էլ ՀՀ իշխանությունը այնքան շրջահայաց չեղան, որ խուսափեն մարդկային զոհերից: Այդ օրը զոհված մարդիկ ՀԱՅ էին: Սակայն ամենացավալին այդ օրը զոհված մարդկանց անունը իրենց քաղաքական նպատակների համար օգտագործող տականքների լկտիությունն է, և որոշակի զոմբիացված մարդակնց անիմաստ պահվացքն:

Եվ քանի գնում ավելի եմ համոզվում, ֆրանսիական հեղափոխության ժամանակ առաջացած այս հանճարեղ արտահայտուրյան հետ. «Հեղափոխությունը մտածում են հանճարները, իրագործում՝ ֆանատները, վայելում՝ տականքները»: