Հրապարակվել է Իսլամական պետության կանանց մանիֆեստը


21:40 , 5 փետրվար, 2015

Հրապարակվել է Իսլամական պետության կանանց մանիֆեստը, որը կարելի է բնորոշել որպես քաղաքակրթության դեգեներացիայի ուղեցույց:
Մանիֆեստը սկսվում է 9 տարեկանից աղջիկների ամուսնությամբ և ավարտվում կանանց՝ տնից դուրս չգալու պնդումներով:
Մանիֆեստում նաև կանոնակարգվում է «դպրոցական» կրթությունը, որն ավելի շատ զոմբիների պատրաստման արագացված կուրսի է նմանվում, քան կրթական ծրագրի:
Մանիֆեստը դեռ հաստատված չէ ԻՊ գերագույն մարմնի կողմից, բայց որպես փաստաթուղթ՝ նախադեպը չունի և հստակ պատկերացումներ է տալիս ԻՊ հետագա գործունեության հեռանկարների մասին: