Պերմյակովին ազա՞տ են արձակելու


20:45 , 5 փետրվար, 2015

Այսօր լրատվական կայքերով տեղեկատվություն տարածվեց, որ ռուսական 102-րդ զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է հիվանդությամբ` օլիգոֆրենիայով կամ մտավոր հետամնացությամբ:
Այս հիվանդությամբ նա չէր կարող զինակոչվել ծառայության: Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվության է ենթարկելու ինչպես նրան զինակոչած ռուսական զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ նրա հրամանատարներին, ովքեր նրան զենք են վստահել:
Սակայն սա հարցի միայն մեկ կողմն է: Իսկ ավելի հեռուն գնացող հետևություններ անելիս պարզ է դառնում, որ արտաքին պաշտոնանկությունների ֆոնին պարզապես ուզում են հող նախապատրաստել Պերմյակովին անմեղսունակ ճանաչելու և նրան ազատ արձակելու համար: Ավելին, դա ամրագրված է նաև Ռուսատանի Դաշնության Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով։
Թե ինչ հետևանքների կբերեն նման զարգացումները, մնում է միայն կանխատեսել, սակայն փաստ է, որ Պերմյակովն արդեն հայտարարվել է մտավոր հետամնաց, իսկ օրենքը նմաններին հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից: