Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը վաղը կայցելեն Մոսկվա` քննարկելու ուկրաինական ճգնաժամը


15:33 , 5 փետրվար, 2015

Հրատապ. Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը վաղը կայցելեն Մոսկվա` քննարկելու ուկրաինական ճգնաժամը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը վաղը կմեկնեն Մոսկվա` ուկրաինական ժգնաժամը քննարկելու համար: «Մենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունենք նոր առաջարկություններ, որոնք կուզենայինք ներկայացնել ու քննարկել՝ կապված ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետ: Մեր առաջարկները, սակայն, հիմնված են պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»,-այսօր Փարիզում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: