Արքայազն Ուիլյամի ու Քեմբրիջի դքսուհի Քեյթի երկրորդ զավակն աղջիկ է լինելու


13:44 , 5 փետրվար, 2015

Հայտնի է դարձել, որ արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ովքեր երեխայի են սպասում, այս տարվա ապրիլին դուստր կունենան: Արքայական զույգն այս մասին իմացել է Քեյթի հղիության 21-րդ շաբաթում: Այս մասին ԶԼՄ-ները կարողացել են իմանալ Բուքինհեմյան պալատին մոտ կանգնած իրենց աղբյուրներից: Նշվում է նաև, որ արքայազնն ու դքսուհին արդեն որոշել են իրենց ապագա դստեր անունը։ Վերջինս ի պատիվ իր տատի ու ապուտատի` արքայադուստր Դիանայի և Ելիզավետա 2-րդ թագուհու, կկոչվի Դիանա-Ելիզավետա Ուինձոր, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ տիղտոս կկրի որպես թագավորական ընտանիքի անդամ: Հետաքրքրականն այն է, որ դքսուհի Քեյթը երբեք չի հանդիպել արքայադուստր Դիանայի հետ, սակայն ինքն է առաջարկել դստերը կոչել իր սկեսրոջ անունով, քանի որ մեծ հարգանք ունի վերջինիս մարդասիրական ու հասարակական գործունեության հանդեպ և երախտագետ է այն ազդեցության համար, որ արքայադուստր Դիանան ունեցել է իր արքայական ամուսնու` արքայազն Ուիլյամի վրա:
Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 22-ին ծնվեց Ուիլյամի ու Քեյթի առաջնեկը, որին անվանեցին Ջորջ-Ալեքսանդր-Լուի:


cosmo.ru