Ահա այսպիսի երկակի վերաբերմունք կա հերոսների նկատմամբ


10:53 , 5 փետրվար, 2015

Մի քանի օր առաջ, երբ մեր բանակի դիպուկահարուհին մի հատ թուրքի էր պառկեցրել, հայկական ամբողջ ինտերնետ դաշտի ջանքերով դիպուկահարուհուն արդարացիորեն հերոսացրին, ամբողջ երկիրն ու երևի աշխարհը սկսեց ճանաչել այդ հայուհուն: Երեկ մեր փառապանծ դատախազներն ու ոստիկանները ձերբակալել են 22-ամյա Մնացական Ալեքսանյանին, ով մասնակցել է Գյումրիի բողոքի ցույցերին: Արդեն տեղեկություն կա, որ Մնացականը երկու տարի առաջ է զորացրվել բանակից, ծառայել է Արցախի արևելյան հատվածում, նշանառու է եղել, երկու թուրք է սատկացրել, պարգևատրվել է: Սակայն այդ տղայի հերոսության մասին երևի ոչ մեկ էլ չի իմացել, էդ տղան համեստորեն ծառայել է հայրենիքին, իր կյանքի գնով պաշտպանել է մեր բոլորի անվտանգությունը, այդ թվում և նրանց, որոնք էսօր էդ տղուն ուզում են փակել: Մնացականն ընդամենը հունվարի 15-ին Գյումրիում Հայատանի ամբողջ իշխանական ու իրավական համակարգի դեմքը պաշտպանել է համաշխարհային խայտառակությունից: Ահա այսպիսի երկակի վերաբերմունք կա հերոսների նկատմամբ: