Դժվար բան է ոչ մասնագետների հետ աշխատելը


18:00 , 4 փետրվար, 2015

Շատ ոչ մասնագիտական պատասխաններ ենք ստանում տարբեր մամուլի քարտուղարներից: Ասենք` լրատվամիջոցը գրել է լուր` հիմնվելով իր աղբյուրների վրա, որոնց չի անվանել: Իր իրավունքն է: Բայց եթե լրատվամիջոցն ԱՐԴԵՆ ԳՐԵԼ Է, ապա այն կառույցը, ում վերաբերում է գրածը, պիտի արդեն կամ հաստատի, կամ հերքի լուրը:

Այնինչ պատասխանում են` «մենք անանուն աղբյուրի ասածը չենք մեկնաբանում»:

Ասածը չեք մեկնաբանում, լուրը կամ հերքեք, կամ հաստատեք, մեկնաբանություն ոչ ոք չուզեց:

Դժվար բան է ոչ մասնագետների հետ աշխատելը: