Փարաջանովին մատի փաթաթան մի սարքեք


10:07 , 8 հոկտեմբեր, 2012

Ժամանակին, երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ռուսական Տատու լեսբիուհիների խմբի համերգն էր կազմակերպում Երևանում իրեն հարց էին տալիս «Բա դու որպես ղայդին նժդեհական տղա ո՞նց կարաս տենց բան անես», ինքն էլ արդարանում էր «տենց, որ լինի Փարաջանովին էլ պիտի արգելենք»:Հիմա Տիկնիկային թատրոնի տնօրենին են հարցնում «Թե ինչպես կարելի է երեխաների համար նախատեսված թատրոնում միասեռականության քարոզչություն անող ֆիլմ ցուցադրել»:Ինքը փոխանակ ասի մտքինը այսինքն «Փողին մունաթ ինչ ասես կցուցադրենք» սկսում է «կռուտիտը»՝ «տենց, որ լինի Փարաջանովի ֆիլմերն էլ չպետք է ցույց տանք»:Նախ Փարաջանովը խորհրդային ռեժիմի զոհ էր ուր իրեն ճնշելու համար ինչում ասես հանիրավի կմեղադրեին:Ինչին նա հաճախ հումորով էր մոտենում ասենք դատարանում ասելով, որ ինքը «արել է» Կոմունիստական Կենտրոնական կոմիտեի անդամներին նշելով անունները:Հիմա փող եք աշխատում ասեք փող ենք աշխատում կամ ասեք վերևից են ասել մենք էլ դահլիճը տրամադրում ենք :Մի խոսքով անկեղծ եղեք ու Փարաջանովին մատի փաթաթան մի սարքեք դրանով ձեր արժեքը միլիմետր անգամ չի ավելանում եթե չասեմ հակառակը: