Պետությունը չի կառավարվում և չի կարող կառավարվել ՃՇՏՈՎ


10:04 , 4 փետրվար, 2015

Նրանց, ովքեր դեռևս չեն հասկացել՝ ինչ է պետությունը: Պետությունը մարդկային հանրույթի կազմակերպման ձև է, որը կառավարվում է ՕՐԵՆՔՈՎ: Պետությունը չի կառավարվում և չի կարող կառավարվել ՃՇՏՈՎ: Ճշտով կառավարվում են գողական հանրույթները: Հետևաբար, որևէ անհատի կամ խմբի գործունեությանը գնահատական տալիս պետք է առաջնորդվել միայն մեկ չափորոշիչով՝ արդյո՞ք տվյալ գործունեության կամ գործողության մեջ առկա է օրենքի չարամիտ խախտում, թե ոչ: Մնացածը լիրիկա է դեռահասների համար: