Չորս զինվորի մեղադրանք է առաջադրվել համածառայակցին սպանելու համար


21:05 , 2 փետրվար, 2015

investigation-committee112Civilnet.am-ը գրում է․

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս համաձառայակցի:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ` ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ