ԻՊ-ն ընդունել է սիրիական Քոբանիի համար մղված կռիվներում իր պարտությունը


01:36 , 2 փետրվար, 2015

ԻՊ ծայրահեղական, իսլամիստական, ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներն օրերս տեսաուղերձ են հրապարակել «Ահամակ» լրատվական գործակալության միջոցով, որտեղ ընդունել են սիրիական Քոբանիի համար մղած կռիվներում իրենց պարտությունը: Միաժամանակ նաև ԻՊ-ը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է նոր գրոհներ ձեռնարկել Քոբանիի վրա: Իրենց պարտությունը ԻՊ զինյալները բացատրել են ամերիկյան օդուժի ավիահարվածներին դիմակայելու անկարողությամբ: