Եթե անգամ այս արժեհամակարգում իշխանափոխություն ունենանք, միևնույն է՝ արժեքային փոփոխություններ չենք ունենա


18:39 , 31 հունվար, 2015

Չեմ հավատում հեղափոխությանն ու իշխանափոխությանը, չեմ հավատում ազգային վերելքին, քանի դեռ գիտակցության այս մակարդակում ենք, չեմ հավատում շատ այլ բաների….
Քանի դեռ երեխաներին հայհոյել ենք սովորեցնում և հպարտանում, որ լավ տնական հայհոյանքներ է տալիս, քանի դեռ երեխային սովորեցնում ենք կռվարար լինել և անհանդուրժող և այլն, ոչինչ էլ չենք ունենալու։
Անհրաժեշտ է դեռևս նորածին երեխայից մինչև դեռահասի համար պետական-ազգային դաստիարակչական ծրագիր ունենալ։