Tert.am-ը գրում է․
ՀՀ ընդդիմադիր դաշտում այլևս եռյակ գոյություն չունի, կա միայն ժողովրդական շարժում, որն առաջնորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«Ես այսօր փրկությունը տեսնում եմ Ծառուկյանի ղեկավարած համազգային շարժման մեջ, իսկ լիդեր այսօր կարող է լինել Ծառուկյանը»,- ասաց նա:
Նա նշեց, որ իր տեղեկություններով հավաք է հրավիրելու, որին ինչպես արդեն հայտարարվել է, «Ժառանգությունը» չի մասնակցելու, ինչը իր կարծիքով սխալ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ