Այս տղայի համար 11.000 վոլտ լարումը սովորական բան է (լուսանկարներ, տեսանյութ)


08:03 , 31 հունվար, 2015

1

Հնդկաստանում անսովոր և տպավորիչ կարողություններով մի դեռահաս է ապրում։ Նա ընդունակ է մարմնի միջով անցկացնել... 11.000 վոլտ լարում։

2

16–ամյա Deepak Jangra–ի մոտ այս ոչ այդքան հաճելի շնորհը հայտնաբերվել է պատահաբար, երբ մոր տաքացուցիչն էր վերանորոգում։

3

«Ես պատահաբար պտուտակահանով դիպա լարման տակ գտնվող հոսանքի լարին, և ոչինչ էլ տեղի չունեցավ, ես շոկի մեջ չընկա»,– պատմում է տղան։

4

5

Հետաքրքիր էր, որ այս տղայի ընդունակություններն ի վիճակի են պահել այնքան լարում, որքան անհրաժեշտ է 500 տուն հոսանքով ապահովելու համար։

6

7

Տղան նաև կարող է հանգիստ ձեռքը մտցնել միացված ջրատաքացուցիչով դույլի մեջ և ոչինչ չզգալ։

8