Խրիմյան Հայրիկի հուշերից


21:30 , 30 հունվար, 2015

Մուշից Պօլիս էին եկել մի հայ եւ մի քիւրդ: Երկուսն էլ համալութիւն էին անում: Երկուսն էլ ստակ ժողովեցին եւ մտածեցին հայրենի օջախ վերադառնալ:
Քիւրդն իր ժողված ստակը տւեց եւ մի լաւ հրացան եւ փամփուշտներ գնեց եւ վերադարձաւ հայրենիք: Հայը իր գանձած ոսկին ծոցումը կարեց եւ առնելով պարկն ու գաւազանը նորից Մուշ գնաց: Քուրդն իմացաւ հայու գալը, դարան մտաւ, զարկեց գնդակով, սպանեց հային, առաւ նրա մօտի ոսկիները ու լօ-լօ ասելով գնաց իր տուն: Առակս այս ի՞նչ ցուցանի. այն որ քրդի հետ ապրողը պիտի անոր նման ` հետը հրացան ունենայ: Մնացածը ձեզ հասկանալի է»: