Ինչ անվանում կունենան հայկական նոր եվրոբոնդերը


21:15 , 30 հունվար, 2015

ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կառավարությունը մտադիր է թողարկել եվրոպարտատոմսեր արտաքին վարկատուներից փոխառություններ ներգրավելու նպատակով: Հայ ֆինանսիստները մտադիր են համագործակցել եվրոպական նույն իրավախորհրդատուների և տեղաբաշխողների հետ, որոնք 2013 թվականին իրականացրին հայկական պետական արտարժութային պարտատոմսերի անդրանիկ թողարկումը: Ի դեպ, եվրոպական դիլերներին հայկական առաջին եվրոբոնդերի առաջխաղացման ու տեղաբաշխման համար գրավիչ էր թվացել Քարդաշյան անվանումը, ում «հմայքների» շնորհիվ հաջողվել էր նախատեսված 500 միլիոնի փոխարեն իրացնել շուրջ 700 միլիոն եվրոբոնդ: Միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրը հայրենի ֆինանսիստներին հույս է ներշնչում, որ նոր ձեռնարկը ևս հաջողությամբ կպսակվի: Իսկ թե ինչ անվանում կունենան և ում բարեմասնություններին կապավինեն նոր եվրոբոնդերը, դեռևս հայտնի չէ: