Ով է եղել Արթուր Բաղդասարյանը Յովանովիչի ժամանակ


19:05 , 30 հունվար, 2015

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վարչապետական հավակնությունների ֆոնին, որ օրերս շրջանառվեց որոշ լրատվամիջոցների կողմից, անչափ հետաքրքիր հնչեց մեկ այլ հաղորդագրություն, որ հանրայնացվեց Վիկիլիքսի շնորհիվ: Պարզվում է, որ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչն իր շեֆերին ուղղված զեկուցագրերից մեկում Արթուր Բաղդասարյանին բնութագրել է ոչ ավել, ոչ պակաս այսպես. «Հայկական քաղաքականության քամելեոն՝ պատրաստակամ վաճառելու իր կուսակցությունն ամենաբարձր գնով»: