Մեր կյանքում ևս նույն կրկեսային բարքերն են


11:21 , 6 հոկտեմբեր, 2012

Կրկեսում նոր վարժեցնողը դուր չեկավ ավանակին, կոպիտ մարդ էր, ամեն դատարկ բանի համար բղավում էր. «Դու ավանակ եղել ես, ավանակ էլ մնացել ես»։
Եվ ավանակն, առանց երկար-բարակ մտածելու, դիմում գրեց.
«Նոր վարժեցնողը վիրավորում է իմ ավանակային արժանապատվությունը, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել»։
Դիմումն ուղղված էր առյուծ արքային, բայց վերջինս ժամանակ չուներ ավանակի հարցով զբաղվելու։ Մի ուրիշ նոր վարժեցնող էլ նրան ստիպում էր միանգամից ցատկել երկու վառվող օղակների միջով։