ՀՀ ԱՆ-ն դիաբետոն այսուհետ կգնի ֆրանսիական կազմակերպությունից


13:37 , 30 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացնել ֆրանսիական «Le laboratoire servier» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:

Այսպիսով 9 դեղարտադրողներից միայն «Le laboratoire servier» կազմակերպությունն է նման գնային առաջարկ ներկայացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ