Ֆիննախին կհանձնարարվի «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ վերակնքել վերջինիս լիազորությունները սահմանող պայմանագիրը


11:28 , 30 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմը որպես «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ԳԱԿ) կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչելու վերաբերյալ նախագծում փոփոխություններ կատարելու որոշումը:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ՊՈԱԿ-ի հետ վերակնքել վերջինիս լիազորությունները սահմանող պայմանագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ