Ինչպես գիտեք` այսօր երեկոյան պետք է ճաշակեք աղի բլիթը: Աղի բլիթ պետք է պատրաստի ոչ թե այրի, այլ «ամենաերջանիկ» կինը:
Ձեզ ենք ներկայացնում աղի բլիթ պատրաստելու բաղադրատոմսը`
Ալյուր 1 թեյի բաժակ
Աղ 1 ճաշի գդալ
Ջուր
Ինչպես պատրաստել աղի բլիթ
Ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը: