Էրդողանը TRT-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին


10:38 , 30 հունվար, 2015

Թուրքիայի նախագահ Էրդողանը TRT-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա կրկնել է պատմաբանների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրության, Թուրքիայի բաց արխիվների ու հայ-թուրքական գործընթացը հայկական կողմից «տապալելու» մասին: Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը բացել է արխիվները, մեկ միլիոնից ավել փաստաթղթեր է ի հայտ բերել, և անհրաժեշտ է հարցը թողնել պատմաբաններին, որպեսզի պատմաբանները, նաև երրորդ երկրների ներգրավմամբ, ուսումնասիրեն հարցը, որից հետո քաղաքական մակարդակում կարող են քննարկել: Նա մեղադրել է Հայկական սփյուռքին` ընդդեմ Թուրքիայի իրականացվող գործողությունների ու քայլերի համար: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Էրդողանը նշել է, որ Շվեյցարիայում նախաձեռնված գործընթացը «տապալել» է հայկական կողմը, և տարբեր երկրների միջոցով հակաթուրքական նախագծեր են փորձում առաջ քաշել: