«Իրատես de facto». Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է


09:02 , 30 հունվար, 2015

Թերթն իր «Ասում են, թե..» խորագրի ներքո գրում է.

«... թե Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղակայված Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է: Եռահարկ այդ շենքը կրթօջախային ճարտարապետության մի գեղեցիկ նմուշ է, որը հիմնանորոգվել է երկու տարի առաջ:

Ի դեպ, ժամանակին այստեղ էր գտնվում նաև ՀԿԿ կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը: Սակայն այս ամենը չի խանգարում ոմանց, որ կրթօջախների միավորման քողի տակ 2015-ի ուսումնական տարվա ավարտից հետո շենքը քանդվի և տեղում բարձրահարկ կառուցվի: Ըստ տեղեկությունների՝ հյուրանոցային համալիր»,–գրում է թերթը։