Ինտիմ լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ սերը գոյություն ունի (18+)


08:21 , 30 հունվար, 2015

Շատ անգամներ ենք լսել «սերը գոյություն չունի» արտահայտությունը։ Դատելով ֆրանսիացի լուսանկարիչ Մոդ Շալարի՝ բավական անսովոր և գեղեցիկ լուսանկարներից՝ կարելի է ասել, որ, այնուամենայնիվ, սերը գոյություն ունի։ 

Ոգեշնչվելով երաժշտությունից և կինոյից՝ Շալարը ստեղծում է սիրահար զույգերի կախարդական լուսանկարներ, որոնցում մանրակրկտորեն փորձում է փոխանցել այն ամենանուրբ և մաքուր զգացմունքները, որոնք տածում են սիրահարները միմյանց հանդեպ։ 

«Ես փորձում եմ տպավորիչ կերպով ներկայացնել ամենախորը զգացմունքները և հույսի շող տալ սիրո մեջ հիասթափված նոր սերնդին, ովքեր վստահ են, որ այն գոյություն չունի»,– խոստովանում է Մոդը։