Cahrlie Hebdo-ի նկարիչները ծաղրանկարների փառատոնում հետմահու մրցանակ են ստացել‏


02:53 , 30 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

che

Ֆրանսիայում ծաղրանկարների միջազգային փառատոնում հատուկ մրցանակի են արժանացել Cahrlie Hebdo պարբերականի ծաղրանկարիչները, ովքեր զոհվել են Փարիզում խմբագրատան վրա հարձակման ժամանակ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով միջոցառման կայքին:

Նշվում է, որ փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է ճապոնացի նկարիչ Կացուհիրո Օտոմոն`«Ակրա»-ի հեղինակը: Այն էկրանավորվել և մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Հիշեցնեն, որ ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 7-ին: