Հիտլերին ազնիվ համարողները երբևէ չեն լսե՞լ Երրորդ ռայխում տիրող կոռուպցիայի մասին


00:43 , 6 հոկտեմբեր, 2012

Էս Հիտլերի թեմայով հայ նացիկների մի քանի քարոզչական գոհարներ հավաքեցի։ Ասենք այն, որ Հիտլերը ազնիվ մարդ է եղել (դե ի՞նչ անես, որ մարդիկ երբևէ չեն լսել Երրորդ ռայխում տիրող խայտառակ կոռուպցիայի մասին)։ Կամ, որ «գերմանական որակը» դա այդ ազգի վեհ բնութագրերի հետևանք է (մարդիկ հաստատ չգիտեն, որ 19-րդ դարի երկրորդ կեսում դեռ, գերմանական ապրանքն անորակ էր, տեխնոլոգիաներն էլ անգլիացիներից էին գողանում) և այլն, և այլն։ Զգում եմ, որ պատմության լավ դասավանդումը մեր երկրում ահավոր լուրջ խնդիր է դառել։ Որովհետև քիչ թե շատ թեմայից հասկացող մարդուն հնարավոր չէ այսպիսի հեքիաթներով խաբել։ Եւ ընդհանրապես, ոչ միայն պատմության. սոցիոլոգիա, հոգեբանություն... Գոնե բազային տարբերակներով սրանք պիտի պարտադիր առարկաներ դառնան։